Անդրադառնալով ընդդիմության այսօր ծրագրած հանրահավաքին` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Անկասկած, սա լինելու է շրջադարձային հանրահավաք: Հենց հարթակում ստորագրվելու է Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին հռչակագիրը: Սրանով, ըստ էության, կազդարարվի Շարժման վերջին, վճռական փուլը: Ակնհայտ է, որ գործող իշխանության հույսը, թե Շարժումը ժամանակի ընթացքում կմարի, չարդարացավ»:
Ըստ «Չորրորդ իշխանության»` «Տեր-Պետրոսյանը այսօր, իր իսկ խոստման համաձայն, հանրահավաքում Համաժողովրդական շարժման կարգախոսը կհայտարարի Սերժ Սարգսյանի հրաժարականը»:
«Հայոց Աշխարհ»-ի կարծիքով` «ՀՀՇ-ականների այսօրվա միտինգը իսկապես կարող է բեկումնային դառնալ». - «Ոչ այն իմաստով, իհարկե, թե սրանք կցուցադրեն սկզբունքորեն նոր ու հետաքրքիր ինչ-որ բան: Պարզապես, դատելով այս օրերին հնչող հայտարարություններից, զգալիորեն կաճի նրանց ագրեսիվությունը»:
«Իրավունք»-ը հեգնում է. - «Այսօր հայոց աշխարհում դիտվելու է արեգակի մասնակի խավարում: Տեղի են ունենալու նաեւ ոչ տիեզերական մասշտաբի իրադարձություններ` «նարնջագույնների» հերթական համապետական, համավճռորոշ հանրահավաքը Մատենադարանի մոտ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրեսի» հռչակումը»:
«Հրապարակ»-ը, գրելով, որ այսօր ընդդիմության հանրահավաք է անցկացվելու, իսկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ էլ ավտոճանապարհային նոր անցուղի է բացվում, հավելում է. - «Այս հակադրության իմաստն այն է, որ ցույց տրվի` ընդդիմությունը ճառում է, իշխանությունը` աշխատում: Այլ հարց է, որ հասարակությունն այժմ ավելի շատ ճառերի է սպասում, իսկ իրեն ներկայացվող աշխատանքը նրա աչքին չի գալիս: Եվ ընդհանրապես` եթե հիմա իշխանությունը, ինչպես ասում են, տասը մատն էլ մոմ անի ու ժողովրդի համար վառի, դրանից քիչ բան կփոխվի: Համբերության բաժակը լցված է, հասարակությունն անցել է ռուբիկոնը, եւ նրան այլեւս ոչնչով չես հանդարտեցնի` ժողովրդի սիրտը իշխանափոխություն է ուզում: Հասարակությունն արթնացել է, եւ նրան նորից քնեցնելը հեշտ չի լինի»:
«Առավոտ»-ի հարցազրույցում Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն ասում է. - «Ներկայիս խորհրդարանում տեսնում եմ ինձ համար աշխատանքի նոր դաշտ, նոր խնդիրներ եւ նոր հարցադրումներ»: Թղթակցի հարցադրմանը, որ շրջանառվող լուրերով` նա հավակնում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, Հովիկ Աբրահամյանը պատասխանում է. - «Նման հարցերը Հանրապետական կուսակցության քաղաքական որոշման տիրույթում են: Ես, բնականաբար, կլինեմ այնտեղ, որտեղ կորոշի Հանրապետական կուսակցությունը: Ուղղակի խորհուրդ կտայի վարկածների պեղումներով չզբաղվել. օգոստոսի 24-ին եւ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին առանձնապես շատ ժամանակ չի մնացել»:
«Իրավունք»-ի հարցազրույցում մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանն ասում է. - «Որպեսզի կարողանանք մարտի 1-ի կատարվածի համար քաղաքական ճիշտ գնահատական տալ, պետք է ուսումնասիրենք, հանդիպենք մարդկանց եւ ծանոթանանք բոլոր փաստերին: Եվ, ի վերջո, քաղաքական գնահատականը մենք տալու ենք հոկտեմբերի վերջին` մեր զեկույցի մեջ»:
«Օրերս քաղբանտարկյալների մի մասը հանդես է եկել հայտարարությամբ, որում «կտրականապես հրաժարվում է» «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումներից ու շփումներից», - գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, որը, արդարացի համարելով նրանց հիմնավորումները, այնուամենայնիվ, նշում է. - «Բայց քաղաքական գործիչները, հավանաբար, պետք է առաջնորդվեն պրագմատիկ հաշվարկներով, ելնեն իրենց գործի շահերից, ոչ թե «դուռը շրխկացնելու» այսրոպեական հաճույքից: Այս պահին «մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի հետ համագործակցելը բխում է քաղբանտարկյալների շահերից: Այդ քննարկումներից, իմ տպավորությամբ, պարզ է դառնում, որ քաղբանտարկյալների «մեղքերի» ապացուցողական բազան բավականին թույլ է»: «Հանձնաժողովի անաչառությունը կասկածի տակ դնելը կարելի է ցանկացած պահի: Հիմա կարծես թե այդ պահը չէր», - ամփոփում է խմբագիրը:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը «Տարեգիր»-ին ասել է. - «Ես եւ փաստաբան Արա Զաքարյանը Խաչատուր Սուքիասյանի խնդրանքով 10 օր առաջ դիմել էինք դատախազություն, որպեսզի ստանձնենք Խաչատուր Սուքիասյանի պաշտպանությունը, որը գտնվում է հետախուզման մեջ, սակայն մինչ օրս մեզ որպես պաշտպաններ չեն ներգրավել: Առկա է նրա գրավոր դիմումը, այժմ նախաքննության մարմինը փորձում է հավաստիանալ, թե դա արդյոք Խաչատուր Սուքիասյանի ստորագրությո՞ւնն է, թե՞ ոչ: Բնականաբար, թեթեւակի փորձ կատարվեց նաեւ ճշտելու, թե ի՞նչ եղանակով է այդ գրությունը հասել, բայց, բնականաբար, Խաչատուր Սուքիասյանի հայրը` Ալբերտ Սուքիասյանը, հրաժարվեց որպես մերձավոր ազգական որեւէ մեկնաբանություն տալ այս առիթով, սակայն հավաստեց, որ դա, իրոք, իր որդու ստորագրությունն է»:
Հրաչ Մելքումյան