Մատչելիության հղումներ

Կալիֆորնիան այլեւս գոյություն չունի... Ռուսաստանում


Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի շրջանի վարչակազմը որոշել է լուծարել «Կալիֆորնիա» անունով փոքր գյուղը, քանի որ գյուղում այլեւս բնակիչներ չեն մնացել: Գյուղի անվանումը պաշտոնապես հանվելու է պետական ատյանների փաստաթղթերից եւ կադաստրի մատյաններից ու նոր քարտեզներում հետայսու չի նշվելու:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայից շուրջ 400 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Կալիֆորնիան 19-րդ դարում հիմնել էր մի ռուս ազնվական, որը գյուղին տվել է ամերիկյան նահանգի անունը, երբ տեղեկացել է Ալյասկան ԱՄՆ-ին վաճառելու ցարի որոշման մասին:

2000 թվականին Կալիֆորնիայի միակ դպրոցը, խանութը եւ փոստատունը փակվել են, քանի որ գյուղի վերջին բնակիչները տեղափոխվել են 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարեւան գյուղ, որտեղ նորեկներին առայսօր անվանում են «կալիֆորնիացիներ»:

«Կալիֆորնիան միակ գյուղը չէ, որն անհետանում է մեր քարտեզից. տեղական վարչակազմն ընդունել է 7 գյուղեր լուծարելու որոշում, քանի որ դրանցում մեկ բնակիչ էլ չի մնացել», - ասել է Նիժնի Նովգորոդի շրջանային իշխանության մամլո խոսնակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG