Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման «ռասայական խաղաքա՞րտ» է խաղարկում


ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնը իր դեմոկրատ մրցակից Բարաք Օբամային մեղադրել է ռասայական հարցը քաղաքականացնելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է The New York Times պարբերականը, հանրապետականների նախընտրական շտաբի ղեկավար Ռիք Դեյվիսը հայտարարել է, թե Բարաք Օբաման «խաղարկում է ռասայական իր խաղաքարտը»:

Հանրապետականների այսպիսի արձագանքի առիթ է հանդիսացել Օբամայի` Միսուրի նահանգում չորեքշաբթի օրը արած հայտարարությունը, թե «ՄըքՔեյնը չի կարող լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, ուստի իր քարոզարշավը կառուցում է հակառակորդի վախեցնող կերպար կառուցելու վրա»: Օբաման ասել էր, թե Ջոն ՄըքՔեյնի քարոզարշավի մեխն այն է, որ ինքը` Օբաման, «ամերիկյան թղթադրամների վրա պատկերված մյուս բոլոր նախագահների նման չէ»: Ուստի, նախագահի սեւամորթ թեկնածուն եզրակացրել էր, որ իր մաշկի գույնը դուր չի գալիս հանրապետականներին:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG