Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ այսօր Երեւանում կայացավ ճանապարհաշինական հերթական խոշոր` «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող տրանսպորտային նոր հանգույցը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը:
Կարմիր ժապավենը կտրեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ով, մասնավորապես, ասաց. - «Այսօր շահագործման հանձնվող ճանապարհային բազմամակարդակ այս հանգույց-ուղետարը լուծում է մայրաքաղաքի կենտրոնական չորս փողոցների տրանսպորտային հոսքերի անխոչընդոտ կարգավորման խնդիրը` ապահովելով անընդմեջ երթեւեկություն Արշակունյաց, Տիգրան Մեծ պողոտաներով եւ Խանջյան, Ագաթանգեղոս փողոցներով: Սա ճանապարհաշինական համալիր մի ծրագրի հանգուցային կետերից է, որն իրականացնելու է մեծ թողունակություն ունեցող Սարալանջի կառուցվող արագընթաց ճանապարհի տրանսպորտային հոսքերի ուղղորդումը` շրջանցելով մայրաքաղաքի փոքր կենտրոնը եւ էականորեն կրճատելով երթեւեկության ժամանակը մայրաքաղաքի հարավից դեպի հյուսիս-արեւելյան շրջաններ»:
Տիգրան Մեծ, Խանջյան եւ Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում տրանսպորտային անցումի շինարարական աշխատանքները սկսվել են 2007 թվականի հունիսին: Շինարարությունը իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլում` 2007 թվականին, ավարտվել են հողային աշխատանքները, կառուցվել է բուն թունելային մասի կարկասը, եւ տարեվերջին բացվել է Տիգրան Մեծ փողոցի երթեւեկությունը: Երկրորդ փուլով` 2008 թվականին, տրանսպորտային հանգույցի շինարարությունը հասցվեց ավարտին:
Տրանսպորտային հանգույցի ընդհանուր երկարությունը 360 մետր է, որից կոնստրուկտիվ մասը` 320 մետր: Բուն թունելային հատվածի երկարությունը 80 մետր է, լայնությունը` 15:
Շինարարության ընթացքում փոխվել են նաեւ այս տարածքով անցնող բոլոր հաղորդուղիները` ֆիզիկապես մաշված եւ քայքայված էլեկտրականության եւ կապի մալուխները, խմելու ջրի խողովակները, գազի մագիստրալը:
«Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող տրանսպորտային նոր հանգույցի ծրագրային արժեքը 1 միլիարդ 845 միլիոն դրամ է (6 միլիոն 150 հազար դոլար):
Ռուզաննա Ստեփանյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)