Այսօրվանից Ադրբեջանում մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը:
Հուլիսի 28-ին Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: Ընտրական օրենսգրքի համաձայն` քարոզարշավը սկսվում է քվեարկությունից 75 օր առաջ:
Վաղը տեղի կունենա «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության համագումարը: Կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտնել է, որ համագումարը նախագահության թեկնածու կառաջադրի գործող նախագահ Իլհամ Ալիեւին:
Ադրբեջանցի քաղաքական մեկնաբանների մեծամասնությունը պնդում է, որ իշխող վերնախավի եւ շարքային քաղաքացիների մեծ մասի աջակցությունը վայելող Իլհամ Ալիեւը ջախջախիչ պարտության է մատնելու բոլոր մնացած թեկնածուներին:
Ադրբեջանի ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել ընտրությունների հարցում. ընդդիմադիրների մի հատվածը համոզված է, որ անհրաժեշտ է մասնակցել ընտրություններին, մյուսը ենթադրում է, որ ստեղծված իրավիճակում պետք է ընտրել բոյկոտի տարբերակը:
Վաղը նախատեսված է նաեւ Դեմոկրատական կուսակցության գերագույն մեջլիսի նիստը, որը պետք է վճռի նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը:
Այս շաբաթ երկու օրով Բաքու այցելած` ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն ողջունել է ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները:
«Հոկտեմբերի 15-ի ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն Ադրբեջանի համար, դրանք լավ առիթ են` ապացուցելու, որ երկիրը հավատարիմ է ժողովրդավարական բարեփոխումներ իրագործելու գաղափարին», - ասել է Տալվիտիեն:
Առաջիկա ընտրությունների կարեւորությունն է նշվել նաեւ ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովում օգոստոսի 29-ին տեղի ունեցած լսումներում, որոնց ընթացքում պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամերը ասել է, թե «մտահոգություն է հարուցում այն հանգամանքը, որ վերջին տարիներին Ադրբեջանում սահմանափակվել է քաղաքական հարթակը, որտեղ դժգոհները կարող էին իրենց տեսակետը հայտնել»:
Արմեն Քոլոյան, Պրահա