Թուրքիայի Սահմանադրական դատարանը փակ դռների ետեւում ընթացող եռօրյա քննարկումներից հետո երեկ երեկոյան կայացրեց իր վճիռը` մերժելով իշխող կուսակցության արգելման հայցը:
«Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությունը չի արգելվի», - հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահը:
Հայցի բավարարմանը ընդամենը մեկ ձայն պակասեց. անհրաժեշտ էր նվազագույնը 7 ձայն, սակայն դատարանի 11 անդամներից 6-ն էին կողմ արտահայտվել:
Կուսակցության արգելման պահանջով հայցը Սահմանադրական դատարան էր ներկայացրել Թուրքիայի գլխավոր դատախազ Մուսթաֆա Օզիուրեքը: Նա հայտարարում էր, որ իսլամիստական կուսակցությունը խախտում է Թուրքիայի աշխարհիկ զարգացումը:
Հայցվոր կողմը պահանջում էր արգելել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությունը եւ նրա շուրջ յոթ տասնյակ անդամներին, այդ թվում երկրի նախագահ Աբդուլա Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանին, թույլ չտալ զբաղվել քաղաքականությամբ:
Գլխավոր դատախազի կարծիքով, մասնավորապես, Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու թույլտվությունը երկրի Սահմանադրության կոպիտ խախտում է:
Սահմանադրական դատարան ներկայացրած իր հայցում Թուրքիայի գլխավոր դատախազը ընդգծել էր. - «Մայր օրենքում հստակ նշված է` երկրի զարգացման աշխարհիկ ուղղվածությունը»:
Եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշեր արգելել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությունը, երկրում նոր խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեին:
Անցած տարի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդարություն եւ զարգացում»-ը ընտրողների ձայների մոտ 47 տոկոսն էր հավաքել:
Աստղիկ Բեդեւյան, Պրահա