ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ 3ուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ընդգծում են, որ «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»:
ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության հրապարակած հայտարարությունում համանախագահները ողջունում են «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կառուցողական ներգրավվածությունը, ինչին հաջորդել են հունիսի 6-ի Սանկտ Պետերբուրգում նրանց միջեւ տեղի ունեցած հանդիպումն ու հունիսի 27-28-ը համանախագահների տարածաշրջան կատարած այցը»:
Այս կարեւոր փուլում hամանախագահները բոլոր կողմերին հորդորում են զերծ մնալ առավելագույն արդյունքի հասնելուն ուղղված նախաձեռնություններից` թե’ հակամարտության գոտում, թե’ բանակցությունների սեղանի շուրջ եւ թե’ իրենց հրապարակային հայտարարություններում, եւ խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից, քանի որ հիմա Մինսկի խումբը եւ նախագահները միասին աշխատում են խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ երկու նախագահները Սանկտ Պետերբուրգում Մինսկի խմբին կոչ են արել խթանել բանակցությունները:
«Համանախագահներն անհամբերությամբ սպասում են առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ նոր հանդիպմանը՝ առաջ տանելու համար խաղաղության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները», - ասված է միջնորդների հայտարարությունում:
Արմեն Քոլոյան, Պրահա