Մեդալները ոսկուց չեն եւ ոչ էլ ոսկեջրված, մեդալակիր աշակերտները շատ լավ գիտեն, որ բուհ ընդունվելիս իրենք որեւէ առավելություններից օգտվելու հնարավորություն չունեն, բայց կարծում են, որ գոնե ինչ-որ հարցերում հաշվի կառնվի այն փաստը, որ իրենք, այնումենայնիվ, ոսկե մեդալով են ավարտել դպրոցը:
Մայր բուհի հյուրերի համար ռեկտոր Արամ Սիմոնյանը նվերներ չուներ: Նա ինքն էր սպասում, որ աշակերտներից շատերը մեծ նվեր կմատուցեն իրեն եւ բուհին` ԵՊՀ-ի ուսանող դառնալով:
Իսկ կրթության եւ գիտության նախարարությունը մեդալներից զատ նաեւ Պարույր Սեւակի «Բարի երազներս ձեզ, սիրելիներ» գիրքը նվիրեց աշակերտներին:
Մեդալակիրներից 21-ը մայրաքաղաքի դպրոցներից են: Մարզերից առաջատարը Սյունիքի մարզն է` թվով 20 մեդալակիր, իսկ Արարատի մարզն այս տարի ունի ընդամենը մեկ մեդալակիր: Մյուս մարզերից դպրոցը ոսկե մեդալով ավարտածները 5-6 հոգի են:
Այս տարվա մեդալակիր շրջանավարտների թիվը 76-ն է: Այս թիվը համեմատած նախորդ տարիների հետ` ուղիղ կեսով նվազել է:
Նարինե Ղալեչյան