Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգը այսօր անցել է առանց միջադեպերի:
Ինչպես Day.az ինտերնետային պարբերականին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մոնիտորինգն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ նրա հինգ դաշտային օգնականներ:
Նախօրեին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը պատրաստակամություն էր հայտնել աջակցել մոնիտորինգի կազմակերպմանը: Նախարարության տեղեկատվական-վերլուծական վարչության հաղորդագրության համաձայն` «արտգործնախարարության կողմից ԵԱՀԿ-ի ներկայացուցչին աջակցության համաձայնություն է տրվել Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքների ապահովման հաստատումից հետո, այն նկատառումով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վերջին երկու դիտարկումները տապալվել են ադրբեջանական կողմի մեղքով, որը անվտանգության երաշխիքներ չի տրամադրել դիտարկման առաքելությանը»:
Հունիսի 3-ին եւ հուլիսի 10-ին հայ - ադրբեջանական սահմանին` Տավուշի մարզում նախատեսված մոնիտորինգը չի կայացել ադրբեջանական կողմի չներկայանալու պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ` երկու անգամն էլ ադրբեջանական կողմը պատճառաբանել էր, թե Ադրբեջանի արտգործնախարարությունը ժամանակին չի տեղեկացրել անվտանգության երաշխիքների մասին: