Մատչելիության հղումներ

Սարգիս Մկրտչյանը դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման


Երեւանի քրեական դատարանը ուրբաթ օրը 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ կայացրել է դատավճիռ, որով Սարգիս Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Կողոպուտ») եւ դատապարտել նրան ազատազրկման՝ 1 տարի ժամկետով:

Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի հաղորդագրությունը տեղեկացնում է նաեւ, որ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգություններ») դատարանը վճռել է Սարգիս Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ նրան արդարացնել՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG