ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այսօր ողջունել է Ռումինիայի Սահմանադրական դատարանի որոշումը էլեկտրոնային լրատվամիջոցների հեռարձակումներում «դրական» լուրերին պարտադիր տեղ հատկացնելու մասին պահանջը հակասահմանադրական ճանաչելու մասին:
Հունիսի 25-ին Ռումինիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը միաձայն ընդունել է նախագիծ, որի համաձայն, հեռուստատեսությունը եւ ռադիոն պետք է պարտավորվեին հեռարձակման 50 տոկոսը հատկացնել «դրական» լրատվությանը` այդպիսով «բացասական» լուսաբանումը հավասարակշռելու համար:
Ռումինիայի խորհրդարանի ստորին՝ Դեպուտատների պալատը, ինչպես նաեւ Սենատի մարդու իրաունքների հանձնաժողովը դեմ են եղել այդ նախագծին:
«Շատ կարեւոր է, որ Սահմանադրական դատարանը իր որոշման հիմքում խոսքի ազատությունն է դրել, ուստի դա սահմանում է չափանիշ, որը թույլ կտա հետ մղել ապագայում մամուլի ազատության եւ խմբագրական ինքնիշխանության վրա հարձակումներ կատարելու` քաղաքական գործիչների փորձերը», - ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` ասել է Միկլոշ Հարաշտին եւ հավելել. - «Ես հուսով եմ, որ այս որոշումը Սահմանադրական դատարանի համար կդառնա ուղեցույց մամուլի ազատությանը վերաբերող հետագա քննարկումներում»:
Արմեն Քոլոյան, Պրահա