Մատչելիության հղումներ

Սաբինա Ֆրեյզեր. «Տարաձայնությունները վերաբերում են Ղարաբաղի կարգավիճակին»


«Հայ-ադրբեջանական բանակցություններում առկա հիմնական տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակին», - կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

«Հայաստանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավորությունը ամրագրվի հիմնարար սկզբունքներում, իսկ Ադրբեջանը կտրականապես դեմ է դրան», - ասել է Ֆրեյզերը Day.az գործակալությանը` չնշելով այդ տեղեկության աղբյուրը:

Խոսելով Եվրոպայի դիրքորոշման մասին, Սաբինա Ֆրեյզերը փաստել է. - «Եվրամիության անդամ պետությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, թե նրանք դեմ են այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրամադրվի իրենց ապագա կարգավիճակը որոշելու իրավունք»:

Նրա վկայությամբ՝ Եվրամիության անդամ պետությունները միասնական համաձայնեցված կարծիք չունեն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մաս կազմի, թե՞ լինի անկախ պետություն:

«Ընդհանուր առմամբ Եվրամիության երկրները չեն սիրում անջատողական շարժումները եւ գերադասում են խուսափել սահմանների փոփոխությունից», - ասել է Սաբինա Ֆրեյզերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG