Մատչելիության հղումներ

Ստեփան Շահումյանի եւ Բաքվի մյուս կոմիսարների աճյունները կվերահուղարկավորվեն


Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի եւ 25 ժողկոմիսարների աճյունները կվերահուղարկավորվեն Ադրբեջանի մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում: Այդ մասին այսօր հայտնել է Բաքվի Սաբայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Սահիբ Ալեքպերովը:

Նրա վկայությամբ՝ Բաքվի կենտրոնում գտնվող պուրակը, որտեղ այժմ հանգչում են Բաքվի 26 կոմիսարների աճյունները, կվերակառուցվի:

1918 թվականի գարնանը Բաքվում հաստատվել է խորհրդային իշխանություն: Ժողկոմխորհրդի նախագահ եւ արտաքին գործերի ժողկոմ է ընտրվել Ստեփան Շահումյանը:

6 ամիս անց Կոմունան տապալվել է, եւ 1918-ի սեպտեմբերին մենշեւիկյան կառավարության կարգադրությամբ Շահումյանը եւ ժողկոմիսարները գնդակահարվել են Անդրկասպյան երկրամասում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ 1920 թվականին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Բաքվի 26 կոմիսարների աճյունները տեղափոխվել են Բաքու եւ հանդիսավորությամբ հուղարկավորվել Բաքվի կենտրոնում, որտեղ կերտվել է հուշահամալիր՝ անմար կրակով:

1990-ական թվականների սկզբից անմար կրակը չի գործում, իսկ հուշահամալիրը մասնակիորեն ապամոնտաժվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG