Մատչելիության հղումներ

Քուրդ ապստամբները Արարատի վրա 3 գերմանացի լեռնագնաց են առեւանգել


Քուրդ անջատողական ապստամբները Արարատ լեռան վրա 3 գերմանացի լեռնագնաց են առեւանգել: Այդ մասին «Անատոլիա» գործակալությանը այսօր հայտնել է Ագրի նահանգի ղեկավար Մեհմեթ Չեթինը:

Նրա վկայությամբ՝ 5 ապստամբներ ներխուժել են 13 գերմանացի լեռանգնացների ճամբարը, որը գտնվում է 3200 մետր բարձրության վրա, եւ առեւանգել են գերմանացիներից երեքին` բողոքելով Քրդական բանվորական կուսակցության հետ կապ պահպանող կառույցների եւ համակիրների նկատմամբ Գերմանիայի կառավարության նախաձեռնած միջոցների դեմ:

Թուրքական ուժերը սկսել են լեռնագնացներին փրկելու գործողությունները, մնացած գերմանացիները իջեցվել են սարից:

«Ֆրանսպրես»-ը փաստում է, որ Արարատը Թուրքիայի ամենաբարձր լեռն է, որտեղ, հավատացյալների համոզմամբ, համաշխարհային ջրհեղեղից հետո կայանել էր Նոյյան տապանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG