Մատչելիության հղումներ

Նոր ներկայացում` երիտասարդ ռեժիսորի բեմադրությամբ


«Ներկայացումը պոռնիկների մասին է, տեքստերի մի մասն էլ ժարգոնով է գրված: Ես շատ վախենում էի, որ ներկայացման լեզուն հեռուստասերիալնների լեզվին կնմանվի, բայց հանդիսատեսը ընդունեց ու հասկացավ ներկայացումը այնպես, ինչպես ես էի սպասում, այսինքն վերցրեց կարեւորը, ոչ արտաքինը կամ մակերեսայինը»:

Ներկայացումը «մյուզիքլ» անվանել չի կարելի, բայց այն երաժշտական է: Երաժշտության հեղինակը Մարիամ Շահինյանն է, ով նաեւ ներկայացման գլխավոր դերակատարներից է: Երգերը արտահայտում են հերոսի ներքին ապրումները ու պատմում հերոսների մասին: Այդպես հանդիսատեսը բացահայտում է հասարակաց տան բնակչուհիների կյանքի մանրամասները: Լիլիի հերոսները ունեն տարբեր ճակատագրեր, նրանց ապրումներն ու կյանքը ներկայացվում են երիտասարդ ռեժիսորի ընկալմամբ:

«Նման կանայք ինձ միշտ հետաքրքրել են, միշտ մտածել եմ, թե ինչու են իրենք պոռնիկ դարձել: Ներկայացման մեջ ես բարձրացրել եմ ինձ հուզող հարցերը եւ փորձել եմ տալ պատասխաններ», - ասում է Լիլին:

Պիեսը ունի նաեւ դետեկտիվ երանգ: Հերոսները մեկը մյուսի ետեւից սպանվում են անհայտ մեկի կողմից:

Ներկայացման ամբողջ աշխատանքային խումբը կազմված է 23 հոգուց: Դերասանական խումբը բազմազան է` կան ե'ւ փորձառու դերասաններ, ե'ւ սկսնակ երիտասարդներ:

«Կարող եմ բացել մեր գաղտնիքը. դերասանները փորձերի ընթացքում չեն վարձատրվել: Աշխատել ենք հանուն մեր ընդհանուր նպատակի, հանուն ներկայացման, որովհետեւ սա նաեւ ակցիա է անբարոյականության դեմ», - պատմեց հեղինակը:

Ներկայացման գլխավոր դերակատարներից մեկը Լիլիի մայրն է` Աննա Էլբակյանը: Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Արմեն Էլբակյանն է` Լիլիի հայրը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG