Մատչելիության հղումներ

Հայաստանը դատապարտում է Քաբուլում Հնդկաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը


Հայաստանի արտգործնախարարությունը այսօր դատապարտել է Քաբուլում Հնդկաստանի դեսպանության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը:

«Հայաստանում մենք խոր վրդովմունքով տեղեկացանք Քաբուլում Հնդկաստանի դեսպանության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը խլել է մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների կյանք: Անմեղ զոհվածների թվում են նաեւ մեր գործընկերները` Հնդկաստանի դեսպանության աշխատակիցները», - ասված է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հայտարարությունում:

Արտգործնախարարությունը խստիվ դատապարտում է «ահաբեկիչների այդ վայրագ գործողությունը, որը նպատակաուղղված է Աֆղանստանում իրադրության ապակայունացմանը եւ այդ երկրի խաղաղ զարգացման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերի ձախողմանը», եւ խորին ցավակցություն է հայտնում բոլոր զոհվածների հարազատներին եւ մերձավորներին:


Ա???ֆղանստանի պաշտոնական աղբյուրների վկայությամբ, երկուշաբթի օրը Հնդկաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 41, վիրավորվել` շուրջ 150 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG