Միակ կողմը, որին ձեռնտու են Վրաստանի հակամարտությունների գոտիներում տեղի ունեցող վերջին միջադեպերը` պաշտոնական Մոսկվան է: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման համոզմունք հայտնեց ռադիոկայանի վրացական ծառայության տնօրեն Դավիթ Կակաբաձեն:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղի են ունեցել տարբեր միջադեպեր, փոխհրաձգություններ եւ պայթյուններ: Կան զոհեր եւ վիրավորներ: Աբխազիան հայտարարել է Վրաստանի հետ բոլոր կապերը խզելու մասին` հավելելով, թե պատրաստ է զենքով պաշտպանել անկախությունը:
«Եթե կա մեկ կողմ, որին ձեռնտու չէ ճգնաժամի խորացումը` դա, անշուշտ, Թբիլիսին է, որովհետեւ Վրաստանը պայքարում է դեկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը ստանալու համար, մինչդեռ, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են խափանել այդ հնարավորությունը», - ասաց Դավիթ Կակաբաձեն:
«Պատահական չէ, որ այդ ամենը Հարավային Օսիայում եւ Աբխազիայում միաժամանակ է տեղի ունենում: Եվ ես չեմ զարմանա, եթե այդօրինակ օջախներ ի հայտ գան նաեւ Վրաստանի այլ շրջաններում, որտեղ խիտ բնակվում են ազգային փոքրամասնություններ, օրինակ` ադրբեջանաբնակ Մարնեուլիում կամ հայաբնակ Ջավախքում», - ընդգծեց «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տնօրենը:
Արեւմուտքը հետեւում է այս զարգացումներին: Երեկ առավոտյան Վրաստան է ժամանել ԵԱՀԿ-ի դեսպանների պատվիրակությունը, որն այսօր պետք է այցելի վրաց - օսական հակամարտության գոտի:
Վաղը պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանելու ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:
Արմեն Քոլոյան, Պրահա