Մատչելիության հղումներ

Պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով


Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը:

Միքայելյանի շահերի պաշտպան Արթուր Աթարբեկյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ կալանքը երկարաձգելու` նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանը հիմնավորել է «քննչական գործողություններ իրականացնելու» անհրաժեշտությամբ:

Սասուն Միքայելյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ:

Կալանավորված պատգամավորը չի ընդունում իր մեղքը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարում` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սասուն Միքայելյանը հանրահավաքի հարթակում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG