Մատչելիության հղումներ

Կոլումբիայում պատանդությունից ազատվել է նախագահի նախկին թեկնածուն


Կոլումբիայում պատանդությունից ազատվել է նախագահի նախկին թեկնածու Ինգրիդ Բետանկուրը, որը ձախակողմյան ապստամբների կողմից առեւանգվել էր 6 տարի առաջ: Հատուկ ուժերին հաջողվել է ազատել եւս 14 պատանդի:

Բետանկուրը, որը Կոլումբիայի եւ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ղեկավարներին՝ իրեն փրկելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այսօր նա մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպելու է նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Ձախակողմյան ապստամբները, որոնք արդեն 40 տարի փորձում են գահընկեց անել Կոլումբիայի իշխանություններին, մոտ 700 պատանդ են պահում ջունգլիների խորքում գտնվող ճամբարներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG