Ռուսաստանյան Սոչի քաղաքի 12-հարկանի բնակելի շենքում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել են 14-ամյա մի տղա եւ մի տարեց կին:
Քննիչների կարծիքով` շենքում պայթել է կա’մ գազով լցված բալոն, կա’մ պայթուցիկ սարք: Գազի արտահոսքի վարկածը հերքվել է, քանի որ Ադլերի շրջանում գտնվող տվյալ շենքը միացված չէ Սոչիի գազամատակարարման համակարգին: Ոստիկանները ավերված բնակարանում հայտնաբերել են բալոնի մնացորդներ:
Պայթյունից ավերվել են բնակելի շենքի միակ շքամուտքը եւ առաջին չորս հարկերի աստիճանները: Ոստիկանները փակել են վթարված շենքին հարող փողոցները: Պայթյունից ավերված բնակարանների բնակիչները փրկարարների օգնությամբ հեռացել են շենքից:
«Շենքից տարհանվել է 120 մարդ: Ընդհանուր հաշվով` այդ շենքում գրանցված է 141 բնակիչ: Բոլոր տարհանվածներին տեղավորել են Սոչիի առողջարաններից մեկում, որտեղ նրանք ամեն ինչով ապահովված են», - հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային մասնաճյուղի մամլո խոսնակ Օլեգ Գրեկովը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի քննիչները քննություն են սկսել պայթյունի փաստով:
«Մենք հաստատում ենք, որ շենքը իսկապես միացված չէ գազամատակարարման ցանցին, սակայն բնակիչներից շատերը բալոններով գազ են օգտագործել, ուստի, հիմնական վարկածը կենցաղային գազի պայթյունն է մնում», - ասել է դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Արեւմտյան լրատվական գործակալությունները նշում են, որ Սոչին Ռուսաստանի ամենասիրված առողջարանային քաղաքներից մեկն է: Սոչիում 2014 թվականին տեղի կունենան Ձմեռային օլիմպիական խաղերը:
Արմեն Քոլոյան, Պրահա