Երեւանյան 8 թերթերի խմբագիրներ, ինչպես նաեւ Երեւանի մամուլի ակումբը եւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրակազմը դիմել են արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, հորդորելով նպաստել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակմանը:
Արման Բաբաջանյանը մոտ երկու տարի առաջ դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով:
«Ընթացիկ ամսին լրանում է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հերթական հնարավորությունն ուսումնասիրելու ժամկետը: Գրեթե մեկուկես տարի է, ինչ Արման Բաբաջանյանը ենթակա է պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն չնայած քրեակատարողական հիմնարկների զույգ միջնորդություններին` «անկախ» հանձնաժողովն առանց հիմնավորման երկու անգամ նրան հնարավորությունից զրկեց օգտվել օրենքով վերապահված վաղաժամկետ ազատումից», - ասված է լրագրողների նամակում:
«Որպես Հայաստանում հասարակական կարծիք ձեւավորող լրատվամիջոցների ղեկավարներ եւ որպես «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործընկերներ, ակնկալում ենք, որ Ձեր անմիջական հսկողությամբ հնարավորություն կստեղծեք Արման Բաբաջանյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կողմից «անկախ» հանձնաժողովին միջնորդության համար», - նշել են դիմումի հեղինակները:
Նրանք նաեւ համոզմունք են հայտնել, որ Արման Բաբաջանյանի ազատ արձակումը «էականորեն կլիցքաթափի երկրում պրկված քաղաքական լարվածությունը»: