Մատչելիության հղումներ

Տպագրվել է Հրանտ Դինքի գիրքը


Տպագրվել է Հրանտ Դինքի «Երկու դրկից ժողովուրդներ, հեռու հարեւաններ» գիրքը, որ նա ժամանակին գրել էր Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի համար: Գիրքը հրատարակվել է «Ակոս» թերթի սպանված խմբագրապետի անվան միջազգային հիմնադրամի ջանքերով:

«Այս գիրքը հրավեր է... Ջերմության, սիրո ու գիտակցության հրավեր` ուղղված համայն մարդկությանը», - գրքի առաջաբանում գրել է «Ակոս»-ի նոր խմբագրապետ Էթիեն Մահչուպյանը:

Իր գիրքը նվիրելով բոլոր հայերին, որոնք հազարավոր տարիներ ապրելով եւ բարգավաճելով այդ հողում` ողբերգական տարիներին տարհանվել են իրենց բնօրրանից, ինչպես նաեւ կյանքից զրկված Անատոլիայի բոլոր անմեղ բնակիչներին` անկախ այն հանգամանքից` հայ են, թուրք, թե քուրդ, Դինքը իր առաջին եւ վերջին գրքում գրել է. - «Մեր նախնիները այս կամ այն կերպ լրացրել են իրենց սեփական էջերը, իրական խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք այսօր լրացնելու երկկողմ հարաբերություններում առկա սպիտակ էջերը: Արդյո՞ք մենք պատրաստվում ենք վարվել այնպես, ինչպես վարվեցին այդ ահռելի աղետի պատասխանատուները, թե՞ ուզում ենք դասեր քաղել եւ լրացնել այդ էջերը քաղաքակիրթ մարդկանց նման: Սա է մեր առջեւ դրված ամենամեծ պատասխանատվությունը»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG