Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Գուս Հիդինկը երեկ երեկոյան տեղի ունեցած կիսաեզրափակիչ հանդիպումից հետո գովեստով է խոսել իր թիմի մասին:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում երեկ Վիեննայում Ռուսաստանը պարտվեց Իսպանիային 0:3 հաշվով: Առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կայացել էր նախորդ օրը Բազելում, որտեղ Գերմանիայի հավաքականը 3:2 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ընտրանուն:
«Մենք զիջեցինք Իսպանիայի փայլուն թիմին: Նրանք հրաշալի խաղ ցույց տվեցին եւ լիովին վաստակեցին հաղթանակը: Ես դառնացած եմ արդյունքից, բայց հպարտ եմ իմ թիմով», - «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Հիդինկը խաղից հետո կայացած ասուլիսում:
Իսպանացիների մարզիչ Լուիս Արագոնեսը, իր հերթին, նշել է, որ առաջին խաղակեսում ինքը որոշ չափով նյարդայնացած էր: «Մեր ֆուտբոլիստները մի տեսակ շփոթված էին: Բայց երկրորդ խաղակեսում նրանք գտան իրենց խաղը, սկսեցին գործել ավելի ազատ: Եզրափակիչում մեր մրցակիցը Գերմանիան է` դա իսկական մարտահրավեր է մեզ համար», - ասել է Արագոնեսը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կանոնադրության համաձայն` կիսաեզրափակիչներում պարտված թիմերը երրորդ տեղի համար այլեւս չեն խաղում եւ երկուսն էլ արժանանում են բրոնզե մեդալների:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկվա հանդիպումից հետո Վիեննայի NH Danube City հյուրանոցի ճաշասրահում տեղի ունեցած հրաժեշտի ընթրիքի ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ եւ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն թիմին շնորհել է «Եվրո - 2008»-ի բրոնզե մեդալները:
Առաջին մեդալը ստացել է հավաքականի ավագ Սերգեյ Սեմակը, երկրորդը՝ գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը, ապա մեդալներ են ստացել բոլոր մնացած ֆուտբոլիստները եւ հավաքականի վարչական շտաբի աշխատողները: Այսօր երեկոյան Ռուսաստանի հավաքականը Վիեննայից վերադառնում է Մոսկվա:
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության Գերմանիա - Իսպանիա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա կիրակի օրը` հունիսի 29-ին, Վիեննայի «Էռնեստ Հապել» մարզադաշտում:
Արմեն Քոլոյան, Պրահա