Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Հանրահավաքը համարում ենք չարգելված»


Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի կարծիքով, հուլիսի 4-ին Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքն ու երթն իրենք իրավունք ունեն անցկացնելու Երեւանի Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ` ինչպես իրազեկել են Երեւանի քաղաքապետարանին հղած իրենց իրազեկման մեջ:

Իրազեկումը Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել հուլիսի 23-ի առավոտյան ժամը 9:25, եւ 72 ժամվա ընթացքում քաղաքապետարանը պետք է արձագանքեր:

Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի միջեւ քննարկում է եղել, քաղաքապետարանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել Երեւանի հանրապետական մարզադաշտի մոտ՝ պատճառաբանելով, որ ոստիկանությունից տեղեկանք կա սպասվող անկարգությունների մասին, ինչին կազմակերպիչները չեն համաձայնել: Քննարկումը հետաձգվել է, սակայն ավելի ուշ, Լեւոն Զուրաբյանի պնդմամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչը հրաժարվել է այն շարունակելուց: Ասվել է, որ քաղաքապետարանի որոշումը կհրապարակվի հինգշաբթի ժամը 16:00-ին:

Ուստի երեկ հետկեսօրին Լեւոն Զուրաբյանն ասուլիս հրավիրեց՝ տեղեկացնելու, թե 72 ժամը լրացել է, համապատասխան որոշումը չկա, ուրեմն հանրահավաքն արգելված չէ:

Մինչդեռ օրվա երկրորդ կեսին քաղաքապետարանն իր ինտերնետային էջում տեղադրեց հաղորդագրություն, ըստ որի հանրահավաքը Մատենադարանի մոտ արգելվել է եւ ընդդիմությանն առաջարկվել է այն անցկացնել «Հրազդան» կամ «Դինամո» մարզադաշտերին հարող տարածքում:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG