Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության միակ ընդդիմադիր անդամ` Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հրաժարվեց Վեհաժողովի լիագումար նիստերին մասնակցելուց:
Ուշ երեկոյան` Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման հարցով քննարկումների ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այլեւս չի մասնակցելու Վեհաժողովի լիագումար նիստերին այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:
Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն ասաց, թե դա լուծում չէ. - «Իհարկե, շատ հեշտ է հեռանալը, բայց պետք է շարունակել աշխատել, բանավիճել: Սա լուրջ չէ»:
Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը, մասնավորապես, ասաց. - «Իհարկե, դա քաղաքական քայլ է, որը կատարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ես չեմ կարող ասել, որ առավել նպատակահարմար քայլն է: Պատվիրակությունը դրանից չի դադարում գործել Եվրոպայի խորհրդում: Պատվիրակության յուրաքանչյուր անդամ ունի նաեւ իր փոխարինողը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես ունի իր փոխարինողը, որը կշարունակի գործել: Եվ շատ ցավում եմ, որ նա հայտարարեց իր գործունեության կասեցման մասին: Հուսով եմ, որ շատ շուտով նա կհասկանա, որ պետք է վերադառնա իր աշխատանքին պատվիրակության կազմում»:
Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ