Մատչելիության հղումներ

Մոսկովյան հանրակացարանում նռնակի պայթյունի հետեւանքով տուժածների թվում հայեր կան


Մոսկվայի հանրակացարաններից մեկում նռնակի պայթյունի հետեւանքով տուժածների մեջ հայեր կան:

Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 20-ի գիշերը` Մոսկվայի հարավարեւելյան շրջանում գտնվող հանրակացարաններից մեկում:

Ռուսաստանյան լրատվամիջոցները տարբեր տվյալներ են հաղորդում տուժածների թվի վերաբերյալ` 14-ից մինչեւ 17: Ըստ «Ինտերֆաքս»-ի` տուժածներից 11-ը հայ են, մեկական` վրացի, ադրբեջանցի եւ ռուս:

Քրեական գործը հարուցվել է մահափորձի եւ պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով:

Քննությունը պայթյունը չի կապում ազգամիջյան թշնամանքի, ազգային դրդապատճառների հետ: Քննիչներն ասել են, թե դեպքից առաջ տուժածների միջեւ կոնֆլիկտներ չեն եղել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG