Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Երեւան է հրավիրել Թուրքմենստանի նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւան պաշտոնական այցի հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին:

Ինչպես տեղեկացնում է Turkmenistan.ru լրատվական կայքէջը` վկայակոչելով թուրքմենական լրատվամիջոցների այսօրվա հրապարակումները, նամակում, մասնավորապես, ասված է. - «Վստահ եմ, որ այդ այցը թույլ կտա առավելագույնս ակտիվացնել մեր հարաբերությունների զարգացումը միջազգային համագործակցության բոլոր բնագավառներում եւ լավագույնս կծառայի մեր ժողովուրդների բարեկեցությանը»:

«Մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների պատմությունը արմատներով ձգվում է դարերի խորքը, եւ թույլ տվեք վստահություն հայտնել, որ մեր պետությունների միջեւ եւ այսօր գոյություն ունի համագործակցության մեծ եւ չօգտագործված ներուժ», - գրել է Հայաստանի նախագահը թուրքմեն պաշտոնակցին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG