Վրաստանի նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին երեկ հրամանագիր է ստորագրել Մուբարիզ Քարաեւին նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին:
Մասնագիտությամբ իրավաբան Քարաեւը Վրաստանի ադրբեջանական համայնքի ակտիվիստներից է:
Անցած շաբաթ երկրի նախագահի խորհրդականի պաշտոնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, հայազգի Վան Բայբուրդի նշանակումը` նրան լիազորելով ազգային փոքրամասնություններին ու տարածաշրջանային հարաբերություններին առնչվող խնդիրները, բողոքի ալիք էր բարձրացրել Վրաստանի ադրբեջանական համայնքում:
Պնդելով, թե հայազգի խորհրդականը ի վիճակի չի լինի լուծել եւ որոշումներ կայացնել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրների շուրջ, ադրբեջանցիները Վրաստանի նախագահին կոչ էին արել ստեղծել ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող հատուկ խորհուրդ:
Վան Բայբուրդը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսուհետ ինքը կզբաղվի ԱՊՀ-ի եւ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով եւ Վրաստանի հայ համայնքի խնդիրներով, իսկ Մուբարիզ Քարաեւը` ադրբեջանական համայնքի հարցերով:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա