ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հինգշաբթի օրը քննարկվել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչին հաստատելու հարցը: Քվեարկության օրը առայժմ հայտնի չէ:
Ինչպես եւ ենթադրվում էր, թեկնածուին հարցեր է ուղղել դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով ժամանակին երկու անգամ արգելափակել էր նախագահ Ջորջ Բուշի առաջարկած նախկին թեկնածուի` Ռիչարդ Հոգլանդի հաստատումը, քանի որ Հոգլանդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մերժողական դիրքորոշում էր որդեգրել:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «շատ հետաքրքրական» որակելով երեկվա լսումները, պատմեց, որ Մարի Յովանովիչը իր ելույթում խոսել է 1915-ի իրադարձությունների մասին` «որպես Մեծ եղեռն», ապա անդրադարձել է հայ - ամերիկյան հարաբերություններին: Նա մտահոգություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարության ներկայիս վիճակի կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աշխատել Հայաստանի հետ` ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:
Այնուհետեւ, Էլիզաբեթ Չուլջյանի փոխանցմամբ` «շատ ծանր հարցաքննություն տեղի ունեցավ Նյու Ջերսիից սենատոր Բոբ Մենենդեսի կողմից, որ բերելով խոսքերը նախկին Ամերիկայի դեսպանների, որոնք Օսմանյան կայսրության շրջանում` 1915-23 թվականներին եղել են Թուրքիայում եւ տեսել են ցեղասպանությունը, խնդրեց տիկին Յովանովիչին, որ համեմատի ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի հետ»:
«Այս խոսքի ընթացքում հստակ դարձավ, որ նույնանման պատահարները 1915-ին, անշուշտ, ցեղասպանություն են, բայց տիկին Յովանովիչը Ամերիկայի նախագահ Բուշի տեսակետների, քաղաքականության պատճառով չկարողացավ ճշգրիտ ձեւով` որպես ցեղասպանություն ներկայացնել: Եվ այդտեղ սենատոր Մենենդեսը Բուշի վարչակարգին մեղադրեց, որ Ամերիկայի դեսպանը հնարավորություն չունի Հայաստանում ճշգրիտ ձեւով խոսել ցեղասպանության մասին: Նա նաեւ ասաց, որ այդ կեցվածքը` Թուրքիայի կողմից ցեղասպանության մերժմանը մեղսակից լինելը, պետք է փոխվի», - պատմեց Էլիզաբեթ Չուլջյանը:
Նրա վկայությամբ, եղել են նաեւ այլ հարցեր, մասնավորապես` կայցելի՞ արդյոք Մարի Յովանովիչը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանում դեսպան նշանակվելու դեպքում. - «Անշուշտ, ինքը, ինչպես նախկին դեսպանները, որ եղել են Հայաստանում, համաձայնեց»:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Յովանովիչի նշանակման հարցով քվեարկությունը կանցկացվի, երբ դիվանագետը կպատասխանի նաեւ գրավոր հարցերին, որոնք նրան հղել են մի շարք սենատորներ, այդ թվում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբաման, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը եւ այլոք:
2006 թվականին դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց ի վեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի լիազորությունները կատարում են ժամանակավոր հավատարմատարները:
Ամերիկահայ շրջանակների եւ ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Էվանսը պաշտոնանկ է արվել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:
Արմեն Քոլոյան, Պրահա