Մատչելիության հղումներ

Սերժ Թանգյանը սատարում է Բարաք Օբամային


System of a Down հանրահայտ խմբի նախկին ղեկավար Սերժ Թանգյանը հայտնել է, որ ԱՄՆ-ում աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու է դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամային:

Ամերիկահայ երաժիշտը այս հայտարարությունն արել է Մոսկվայում, որտեղ շոու է կազմակերպել իր առաջին անհատական ալբոմը գովազդելու նպատակով:

«Իզվեստիա» թերթն այսօր վկայում է, որ մոսկվացի հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է ընդունել Սերժ Թանգյանին:

Բարաք Օբաման օրերս վերահաստատել է, որ նախագահ դառնալու դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

System of a Down խումբը իր ելույթների ընթացքում մշտապես արշավ է ծավալել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG