Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Զինծառայողը քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ զինվորականները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն:

«Բանակն ապաքաղաքական կառույց է ու նրա նպատակը երկրի անվտանգության ապահովումն է», - ասել է Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության նորակառույց շենքում բարձրագույն հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամլո ծառայության վկայությամբ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ անհրաժեշտ է ամրապնդել հանրային վստահությունը բանակի նկատմամբ, այդ աշխատանքում ներգրավելով նաեւ զինվորների ծնողներին: Պետք է հասնել այն բանին, որ «զորացրված յուրաքանչյուր զինվոր դառնա բանակի պրոպագանդիստը»:

Սերժ Սարգսյանի կարծիքով՝ բանակի նկատմամբ վստահության ամենակարեւոր չափանիշն այն է, երբ մայրն իր որդուն ուղարկում է բանակ համոզվածությամբ, որ որդին այնտեղից վերադառնալու է ողջ ու առողջ, որպես իսկական տղամարդ եւ Հայաստանի լիիրավ քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG