Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը անընդունելի է համարում ռուսաստանցի խաղաղապահների դեմ սադրանքները


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել «ռուսաստանցի խաղաղապահների դեմ սադրանքները»:

Երկու նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ` մեկ օր անց այն դեպքից հետո, երբ Վրաստանի իրավապահները 4 խաղաղապահների էին ձերբակալել, ապա ազատ արձակել` առանց վերադարձնելու առգրավված ականները:

Ըստ Կրեմլի մամլո հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Սահակաշվիլին խոստացել է պարզել կատարվածի հանգամանքները:

«Պետությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է պահպանել շփումները` առկա խնդիրները լուծելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Համաձայն Վրաստանի արտգործնախարարության հայտարարության` Վրաստանի նախագահը ռուսական կողմին կոչ է արել ձեռնպահ մնալ միակողմանի գործողություններից, ինչպես նաեւ զինամթերքը տեղափոխելիս պահպանել պարտադիր պայմանները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG