Ազգային ժողովի` մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը այսօր որոշել է իր աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու նպատակով արտախորհրդարանական ուժերին հրավիրելու սկզբունքը:
Ըստ այդմ` կհրավիրվեն քաղաքական այն ուժերի ներկայացուցիչները, որոնք 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել են ընտրողների 3 տոկոսից ավելի ձայներ, սակայն Ազգային ժողովում ներկայացված լինելու համար պահանջվող 5 տոկոսի շեմը չեն հաղթահարել:
Որոշվեց նաեւ հրավերներ հղել 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցած այն թեկնածուներին կամ նրանց ներկայացուցիչներին, ովքեր քաղաքական ուժ են ներկայացնում: Բացառություն կկազմեն այն նախկին թեկնածուները, որոնց ներկայացրած քաղաքական ուժերը Ազգային ժողովում խմբակցություն ունեն:
Որոշման մեջ առանձին ամրագրված է, որ հանձնաժողովում պետք է ներկայացուցիչ ունենա նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նախագահական ընտրություններում առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով:
Մինչեւ կեսօր հանձնաժողովը հայաստանյան 7 հասցեներով հրավերներ ուղարկեց` խորհրդակցական ձայնի իրավունքով եւ որպես հանձնաժողովի անդամ մասնակցելու իր աշխատանքին:
Բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, մյուսների ցանկն այսպիսին է. արտախորհրդարանական ուժերից «Ազգային միաբանություն» կուսակցություն, Միավորված աշխատանքային կուսակցություն եւ «Նոր ժամանակներ» կուսակցություն: Հրավերներ են ուղարկվել նաեւ անցած ընտրություններում նախագահության թեկնածուներ Տիգրան Կարապետյանին, Արամ Հարությունյանին, Վազգեն Մանուկյանին:
Հրավիրյալները կարող են արձագանքել ոչ անձամբ, այլ` գործուղելով իրենց ներկայացուցչին:
Հանձնաժողովը այսօր նամակներ կուղարկի նաեւ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարին եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին:
Առանձին նամակ է պատրաստվում Հայաստանի նախագահին առընթեր հանրային խորհուրդ` հրավիրյալի կարգավիճակով մեկ ներկայացուցիչ գործուղելու հրավերով:
Այսօր հանձնաժողովը նաեւ նամակով կդիմի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությանը` խնդրելով հանձնաժողովում առաջարկել խմբակցության երկու անդամների: Հանձնաժողովը երեկվա նիստում որոշել էր, որ «Ժառանգության» արդեն առաջարկած թեկնածուները` հետընտրական շրջանում կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը, չեն ընդգրկվի հանձնաժողովի կազմում, քանի որ նրանք իրենց առաջադրած խմբակցությունից չեն:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)