Մատչելիության հղումներ

Հայաստանը դաշնակից է համարում ռուսաստանցիների 13 տոկոսը


Հայաստանը դաշնակից պետություն է համարում ռուսաստանցիների մոտ 13 տոկոսը: Այդ են վկայում «Բաշկիրով եւ գործընկերներ» հետազոտական ընկերության վերջին հարցման արդյունքները:

Ռուսաստանցիների համար ամենաբարեկամական երկիրը Բելառուսն է՝ այդ պետությունը դաշնակից է համարում ռուսաստանցիների 35 տոկոսը: Երկրորդ տեղում է Չինաստանը՝ 18 տոկոս, երրորդում Գերմանիան՝ 16 տոկոս: Հայաստանը Ռուսաստանի բարեկամների ցուցակում չորրորդն է:

Ամենավատ վերաբերմունքը ռուսաստանցիներն ունեն Միացյալ Նահանգների եւ Վրաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG