Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քոքսալ Թոփթանը ադրբեջանցի գործընկեր Օքթայ Ասադովի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
APA գործակալության փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսված են Թոփթանի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ խորհրդարանի նախագահի հետ:
Թուրքիայի խորհրդարանի նախագահը կայցելի Հեյդար Ալիեւի շիրիմին, ինչպես նաեւ կծանոթանա Ադրբեջանի նախկին նախագահի անվան հիմնադրամի գործունեությանը:
Հունիսի 19-ին Քոքսալ Թոփթանը կմասնակցի Ադրբեջանի Միլի մեջլիսի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ նույն օրն էլ կավարտի իր այցը Բաքու: