Մատչելիության հղումներ

Երաժշտության տոն Հայաստանում


«Տոնի իմաստն այն է, որ մասնակցում են բոլոր երաժիշտները առանց խտրականության, հնչում է ամեն տիպի եւ ոճի երաժշտություն: Մենք տոնը կազմակերպում ենք առաջին հերթին հասարակության այն խավի համար, որը միգուցե հնարավորություն չունի գնալ նման համերգների կամ չի լսել այս խմբերի մասին: Մի կողմից՝ խմբերը կներկայանան հանդիսականի առաջ, մյուս կողմից՝ ունկնդիրը հաճույք կստանա նրանց երաժշտությունից», - «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում նշեց Ֆրանսիայի դեսպանատան համգործակցության հարցերով կցորդ Իռեն Կետոֆը:

«Երաժշտության տոնի» միջազգային կայքում Երեւանն արդեն նշված է որպես մասնակից քաղաք: Իռեն Կետոֆի խոսքով, դեսպանատունը նպատակ ունի առաջիկա տարիներին «Երաժշտության տոն»-ին մասնակից դարձնել նաեւ Հայաստանի մարզերը. հնարավոր է, որ հաջորդ տարի հունիսի 21-ին «Երաժշտության տոն» լինի նաեւ Հայաստանի այլ քաղաքներում:

«Երաժշտության տոն»-ը սկիզբ է առել 1982 թվականին, տարվա ամենաերկար օրը` հունիսի 21-ին, Ֆրանսիայում: Այն տոնվում է աշխարհի շուրջ 110 երկրների 340 քաղաքներում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG