Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը կմեկնի Մոսկվա


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրը կմեկնի Մոսկվա:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ղեկավարության հետ: Կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական ու ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող խնդիրներ:

Նախատեսված են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումները Ռուսաստանի հայ համայնքի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի զինված ուժերի զինծառայողների հետ:

Սեյրան Օհանյանի այցը կավարտվի հունիսի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG