Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հարությունյանի մայրը որդու հետ հեռախոսազրույցների թույլտվություն է խնդրում


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձի մեղադրանքով դատապարտված Վլադիմիր Հարությունյանի մայրը` Անժելա Հարությունյանը թույլատվություն է խնդրում շաբաթը մեկ անգամ 10 րոպեով որդու հետ հեռախոսով զրուցելու համար:

Անժելա Հարությունյանը երեկ «Կավկասիա» հեռուսատաընկերության հարցազրույցում հայտնել է, որ որդին գտնվում է թիվ 7 բանտում, լիակատար մենության մեջ է անցկացնում ցմահ բանտարկությունը: Նա ասել է, թե իշխանություններից թույլտվություն է խնդրում որդու հետ հեռախոսով խոսելու համար եւ իր խնդրանքը հիմնավորել է նրանով, որ աշխատանքի վետերան է ու ամբողջ կյանքում ազնիվ աշխատել է:

2006 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Վլադիմիր Հարությունյանին մեղավոր է ճանաչել 2005 թվականի մայիսի 10-ին Վրաստանի մայրաքաղաքի Ազատության հրապարակում Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարելու համար եւ նրան դատապարտել ցմահ ազատազրկման: Վլադիմիր Հարությունյանը մեղավոր է ճանաչվել նաեւ իրեն ձերբակալելու ժամանակ ոստիկանության սպային սպանելու համար:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG