Մատչելիության հղումներ

Մակեյանին՝ 3 տարի, Զաքարյանին՝ 2,5 տարի, Սաղաթելյանին՝ պայմանական 2,5 տարի ազատազրկում


Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանին՝ նախագահական ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով: Նույն մեղադրանքով 2,5 տարվա ազատազրկման դատապարտվեց ազատամարտիկ Աշոտ Զաքարյանը: Շոթա Սաղեթելյանը նույնպես դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, բայց պայմանական, եւ ազատ արձակվեց դատարանի դահլիճից. նրա նկատմամբ սահմանվեց փորձաշրջան` 2 տարի ժամկետով:

Դատապարտվածներից որեւէ մեկը չի ընդունել իր մեղքը: Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը եւ Շոթա Սաղաթելյանը հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Պետրոս Մակեյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG