Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագրով նշանակվել է Վրաստանի նախագահի խորհրդական:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Բայբուրդը կարծիք հայտնեց, որ նոր պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Վրաստանի ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերով եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարաբերություններին առնչվող խնդիրներով:
«Մինչ այժմ Միխեիլ Սահակաշվիլին երկու խորհրդական ուներ. երրորդը ես եմ: Խորհրդականները միշտ վրացի են եղել, հայազգի խորհրդական առաջին անգամ է նախագահը նշանակում: Երեւի ինձ ընտրելու պատճառն այն է, որ վրացերենին լավ եմ տիրապետում, որ այդ հարցերին լավ եմ տիրապետում: Սա, իհարկե, ինձ համար մեծ պատիվ է, եւ կաշխատեմ իրականացնել իմ առջեւ դրված պարտականությունները», - ասաց նա:
Վան Բայբուրդը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր 1999 թվականից:
Վրաստանի նոր գումարման խորհրդարան անցել են հայազգի երեք պատգամավորներ` Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով երրորդ անգամ ընտրվել է Հենզել Մկոյանը, Ախալքալակից` Հարություն Հովհաննիսյանը: Իսկ համամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա