Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի արքայազնը ժամանել է Բաքու


Բաքու է ժամանել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդի կրտսեր որդին` Յորքի դուքս Էնդրյուն, ում այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները նշել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ հարաբերությունների հաջող զարգացումը եւ կապերի հետագա ընդլայնման վստահություն են հայտնել:

Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` Մեծ Բրիտանիայի արքայազնը Բաքվում է մասնավոր այցով եւ մի շարք այլ հանդիպումներ էլ է ունենալու:

Սա արքայազն Էնդրյուի չորրորդ այցն է Ադրբեջանի մայրաքաղաք: Նախորդ այցի ընթացքում, որը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 2-ին, արքայազնը հետաքրքրվել է Ադրբեջանի տնտեսական միջավայրով եւ համագործակցության հնարավորություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG