Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Կոսովոյի անվտանգությանը նվիրված ՆԱՏՕ-ի քննարկումներին: Բրյուսել են հրավիրված այն երկրների նախարարները, որոնք խաղաղապահ առաքելություն են իրականացնում Կոսովոյում:
Այսօր Հայաստանը 70-հոգանոց նոր հերթափոխ գործուղեց Կոսովո:
Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները կվերահաստատեն Կոսովոյում 16 հազար խաղաղապահներ տեղակայելու որոշումը, որտեղ նրանք կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, հաղորդում է «Ռոյթերզ»-ը: