Մատչելիության հղումներ

Հայաստան են ժամանելու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները


Կիրակի օրը Հայաստան են ժամանելու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը:

ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում նախատեսված են համազեկուցողների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, իշխող կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում` Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի իրականացման եւ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի, ինչպես նաեւ կալանավորված ընդդիմադիր գործիչների փաստաբանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցի նպատակն է պարզել, թե ինչպես է Հայաստանը կատարում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի պահանջները: Իրենց եզրակացությունը համազեկուցողները կներկայացնեն մոնիտորինգի հանձնաժողովի՝ հաջորդ շաբաթվա վերջին կայանալիք նիստում, որտեղ որոշվելու է, թե արդյոք Հայաստանի հարցը հատուկ կարգով ընդգրկվելու է հունիսի 23-ին սկսվող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG