Մատչելիության հղումներ

«Իշխանությունները նոր մարտահրավեր են նետում Եվրախորհրդին»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման կենտրոնը այսօր հայտարարել է, թե իշխանություններն իրենց վերջին գործողություններով մարտահրավեր են նետում Եվրախորհրդին:

Հայտարարության մեջ ասված է, որ այսօր ձերբակալվել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամվել Գեւորգյանը, իսկ Տեր-Պետրոսյանի վստահված անձ Բագրատ Անդրեասյանին հրավիրել են դատախազություն եւ մեղադրանք ներկայացրել:

«Այս ձերբակալություններով նոր մարտահրավեր է նետվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որը երկու շաբաթ հետո քննարկելու է 1609 բանաձեւի պահանջների կատարման արդյունքները։ Բանաձեւի առաջնահերթ` քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջը ոչ միայն չի կատարվում, այլեւ նույն՝ քաղաքական շարժառիթներով կատարվում են նոր ձերբակալություններ եւ հետապնդումներ», - ասված է հայտարարության մեջ։

Շարժման կենտրոնը նաեւ հայտարարել է, որ իշխանության այս գործողությունները խորացնում են «առանց այդ էլ լարված վիճակը երկրում եւ ավելի բարդացնում քաղաքական ճգնաժամի կարգավորման հեռանկարները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG