Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը սեպտեմբերին կքննարկի 301֊-րդ հոդվածի սահմանադրականությունը


Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստում որոշել է մերժել վարույթ ընդունել Ժիրայր Սեֆիլյանի դիմումը՝ Քրեական օրենսգրքի 301֊-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար:

«Քանի որ դատարաններն այդ հոդվածը չեն կիրառել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ եւ այդ մասով նրան արդարացրել են», - «Ազատություն» ռադիոկայանիի հետ զրույցում փաստարկեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը՝ բացատրելով. - «Ֆիզիկական անձը կարող է ՀՀ Սահմանադրական դատարան դիմել իր նկատմամբ կիրառված հոդվածի սահմանադրականության հարցով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 301-֊րդ հոդվածի սահմանադրականությունը, ամեն դեպքում, կքննարկի Սահմանադրական դատարանը՝ սեպտեմբերի 30-ին հրավիրած նիստում:

Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային որոշում է կայացրել՝ վարույթ ընդունել Վարդան Մալխասյանի ներկայացրած դիմումը, որում նաեւ այդ հոդվածի սահմանադրականությունն է վիճարկվում:

ՀՀ քրեական օրենսգրքի 301֊-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչերին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG