Մատչելիության հղումներ

Լրագրող Մանանա Ասլամազյանի գործը կարճվել է


Լրագրող Մանանա Ասլամազյանի նկատմամբ տարադրամի մաքսանենգության մեղադրանքով հարուցված քրեական գործը կարճվել է: Այդ մասին այսօր հայտնել է նրա շահերի պաշտպան Վիկտոր Պարշուտկինը:

Նրա վկայությամբ՝ չեղյալ է հայտարարվել նաեւ Ասլամազյանի խափանման միջոցը՝ չբացակայելու ստորագրությունը, եւ հետախուզում հայտարարելու որոշումը: Գործը հարուցելուց հետո լրագրողը մեկնել էր Ռուսաստանից:

Մանանա Ասլամազյանը մեղադրվում էր այն բանում, որ առանց հայտարարագրի Ռուսաստան էր բերել մոտ 10 հազար եվրո եւ 5 հազար ռուբլի, ինչը գերազանցել է թույլատրելի քանակը:

Նախաքննության մարմինը Ասլամազյանի արարքը մաքսանենգություն էր որակել: Սակայն Ռուսաստանի Սահմանադրական դատարանը գտել էր, որ լրագրողի գործողություններում Ռուսաստանի տնտեսական շահերին վնաս հասցնելու միտում չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG