Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմության իրավունքներն ընդլայնող փաստաթուղթն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Այսօր Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց իր կանոնակարգի փոփոխությունները, որոնցով ընդլայնվում են խորհրդարանական ընդդիմության իրավունքները:

Նախագծին կողմ քվեարկեց 72, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Խորհրդարանի միակ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ժառանգություն»֊ը, որին վերաբերում են փոփոխությունները, ձեռնպահ մնաց:

Նախագծով առաջարկվում է, որ հաջորդ գումարման խորհրդարանից սկսած՝ ամեն խմբակցություն իր թվակազմի համեմատ մշտական հանձնաժողովների նախագահներ ունեն: Ամրագրվում է ընդդիմադիր խմբակցության սահմանումը:

Խորհրդարանական ընդդիմությունն առաջնահերթության որոշակի ամրագրված իրավունքներ է ստանում կառավարության հետ հարց ու պատասխանի, պատգամավորական հայտարարությունների ընթացակարգերում, ստանում է որեւէ հարց արտահերթ կարգով քննարկման մտցնելու հնարավորություն, ինչն այժմ չունի:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG