Մատչելիության հղումներ

Եվրամիությունում ապօրինի միգրանտներին կարող են 18 ամիս կալանքի տակ պահել


Եվրամիության ներքին գործերի նախարարները այսօր հավանություն են տվել օրինագծին, որի համաձայն, Եվրամիության տարածք ապօրինի մուտք գործած միգրանտներին կարող են մինչեւ 18 ամիս պահել կալանքի տակ եւ հետագայում դատապարտել մինչեւ 5 տարվա ազատազրկման:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` օրինագիծը, որը քննադատության է արժանացել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, հաջորդ շաբաթվա ընթացքում քվեարկության կդրվի Եվրախորհրդարանում:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ քվեարկության արդյունքները դժվար է կանխատեսել, քանի որ պահպանողականները եւ մեծ թվով ազատականներ սատարում են օրինագծին, մինչդեռ սոցիալիստները, կանաչները եւ կոմունիստներին հարող խմբավորումները մտադիր են դեմ քվեարկել:

Եվրահանձնաժողովի տվյալներով` Եվրամիության տարածքում այսօրվա դրությամբ կա շուրջ 8 միլիոն ապօրինի միգրանտ: 2007 թվականի միայն առաջին կեսին ձերբակալվել է ավելի քան 200 հազար միգրաատ, շուրջ 90 հազարն արտաքսվել է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG