Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու իր հետեւողական քայլերը` հենվելով եվրոպական կառույցների եւ կազմակերպությունների հետ համագործակցության վրա: Այդ մասին ասել է արտգործախարար Էդվարդ Նալբանդյանը` այսօր ընդունելով Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Հյուգ Մինգարելիին:
Նախարարը հատկապես կարեւորել է Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակներում համագործակցությունը եւ հավաստիացրել, որ Հայաստանի իշխանությունները վճռական են երկրորդ սերնդի բարեփոխումները իրականացնելու եւ երկիրը ժողովրդավարական ուղիով առաջ տանելու հարցում:
Հյուգ Մինգարելին նշել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է հետեւողականորեն աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման արդի փուլը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
Եվրոպացի պաշտոնյան երեկ հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` Տեր-Պետրոսյանը Մինգարելիին է ներկայացրել է իր մոտեցումները Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի եւ դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ: Մասնավորապես, նա ճգնաժամի հաղթահարմանն ուղղված երկխոսությունը հնարավոր է համարել միայն բոլոր «քաղբանտարկյալների» ազատ արձակումից հետո:
(Լուսանկարը` արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության)