Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կտոնի իր հնգամյակը


Մայիսի 23-ին Կաննի փառատոնային Կրուազետ փողոցում հայազգի բարերար Ռայմոնդ Եզեգելյանի տանը տեղի է ունեցել ընդունելություն, հյուրերը ծիրանի օղի են համտեսել ու հայկական ուտեստներ ճաշակել:

«Ոսկե ծիրան»-ին այս տարի ներկայացվել է մոտ 400 հայտ՝ ավելի քան 65 երկրներից: Խաղարկային եւ վավերագրական միջազգային մրցույթներից բացի, այս տարի նույնպես կանցկացվի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագիրը, որը կներկայացնի Ֆրենսիս Ֆ?որդ Կոպոլայի, Վիմ Վենդերսի, Գորան Պասկալեւիչի եւ այլոց աշխատանքները:

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում կանցկացվի նաեւ տարածաշրջանային մրցույթ, իսկ «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կցուցադրվեն իրանցի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուի եւ իտալական կինոյի հեղինակություններից Միքելանջելո Անտոնիոնիի ??ֆիլմերը:

Սարոյանական տարվա համատեքստում «Ոսկե ծիրան»-ը կներկայացնի հատուկ ծրագիր: Կցուցադրվեն Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված գրեթե բոլոր ?ֆիլմերը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG